Չհայտարարագրվող երկրից տեղի է ունենում զանգվածային արտագաղթ հայտարարագրվող երկիր․ Նիկոլ Փաշինյան
«Դուք իրականում պատկերացնո՞ւմ եք, որ այս հայտարարգրով կլուծեք թափանցիկության հարցը։ Եթե մեկը աշխատող ա և չի կարողանում եկամտահարկ վճարի , այս հայտարագրի մեջ տանելու ա գրի ՝ էն եկամուտը, որը չէր հայտարարագրել իր գործատուն , հիմա պետք է և՛ տուգանքը վճարի, և՛ հարկ։ Եկեք մարդկանց հետ պարզ խոսենք, եթե մարդը գիտակցված գտնվում է ստվերում և որին ես քննադատում եմ, հիմա էս թուղը լրացնելով ստվերից դու՞րս ա գալու»,- ԱԺ-ում հաց ու պատասխանի ընթացքում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․
«ԱՄՆ-ը ինչքան շատ մեր հայրենակիցների համար են գրավիչ, ունենք մեծ համայնք և հիմնական մասը ներգաղթել է ԱՄՆ վերջին 20-30 տարվա ընթացքում։ Համոզված եմ՝ տեսել եք «Փախուստ Շոուշենկից» ֆիլմը, որում մի տեսարան կա, երբ բանկիրը հայտնվում է բանտում մի x պահի իրավապահ աշխատողների մի մեծ հերթ է գոյանում՝ թղթերով գալիս են, որ իրանց հայտարարագիրը լրացնեն։ Իհարկե իրական իրադարձությունների վրա չի ֆի;մը, բայց հայտարարագրերի մասով 100 տոկոս ճշմարտություն է։ Այդ իրադարձություններից մի քանի տարի անց ԱՄՆ դարձել է գրավիչ։ Այսօր ոչ ոք չի ասում այս ինչ եք անում։ Չհայտարարագրվող երկրից տեղի է ունենում զանգվածային արտագաղթ հայտարարագրվող երկիր։ Սա մի պատկեր»։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում