ՊՆ-ին կից կոլեգիայի նիստ է հրավիրվել
Հունվարի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ՝ նվիրված 2024 թվականի ուսումնական տարում ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստականության, պատրաստության, զորքերի կառավարման արդյունքներին, բարոյահոգեբանական վիճակին և 2025 թվականի ուսումնական տարվա գերակա խնդիրներին։
Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, հանգամանալից ներկայացնելով ըստ ուղղությունների կատարված աշխատանքներն ու առաջիկա անելիքները, մի շարք հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին՝ ԶՈՒ պաշտպանունակությունն ամրապնդելու և ծառայությունն առավել արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ։
Նիստի ավարտին 2024 թվականի ուսումնական տարվա պատրաստության
արդյունքներով լավագույն ցուցանիշներ արձանագրած ստորաբաժանումների
հրամանատարներին հանձնվել են հավաստագրեր և հուշանվերներ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում