600 դրամով դիզել կա՞, 470 դրամով կուզե՞ք, բերեմ. Պիպոյանը՝ քաղաքապետարանի պաշտոնյաներին
«Հիմա ես քաղաքային իշխանություններին ասում եմ՝ դուրս եկեք փողոց, տեսեք՝ 600 դրամով դիզել կա՞։ 470 դրամով դիզել ուզո՞ւմ եք բերեմ, ձեր գրածից էժան, ոչ թե թանկ»,-ընթացող ասուլիսում հայտարարեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ ներկայացնելով տրանսպորտի թանկացման վերաբերյալ քաղաքապետարանից ստացած պաշտոնական պատասխանում ծախսերի վերաբերյալ ներկայացված թվերը։
Պիպոյանը շեշտեց, որ սա այն պարագայում, երբ վառելիքի ծախսը կազմում է ընդհանուր ծախսերի գրեթե 50 տոկոսը։
«Սրանք ինձանից թվեր չեն, ներկայացված են քաղաքապետարանի տրամադրած պատասխանում։ Անիմաստ մի ծախս էլ կա»,-նշեց նա։
ՀԿ նախագահը նաև առաջարկեց՝ քաղաքային իշխանություններին հարց տալ, վերջին անգամ ամեն տարի 2000 դոլարի անվադող ե՞րբ եք փոխել։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում