Ինքնաառաջադրվել է Փաստաբանների պալատի խորհրդի անդամի 15 թեկնածու
Փետրվարի 10-ին կայանալիք Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովում կայանալու է նաև ՀՀ Փաստաբանների պալատի խորհրդի ընտրությունը։
Խորհրդի անդամի թեկնածուները կարող էին ինքնաառաջադրվել կամ առաջադրվել։ Առաջադրման ժամկետն արդեն ավարտվել է։ Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Սիլվի Տիգրանյանը Panorama.am-ին ասաց, որ բոլոր թեկնածուները՝ 15 հոգի, ինքնաառաջադրվել են։
ՀՀ Փաստաբանների պալատի խորհրդի անդամի թեկնածուներն են՝
1. Պավել Գյուլումյան
2. Ռոման Ահարոնյան
3. Մարինե Ֆարմանյան
4. Թամարա Բաղդասարյան
5. Ցոլակ Մարգարյան
6. Էմին Բեգլարյան
7. Լիլիթ Ղազանչյան
8. Դավիթ Վարդիկյան
9. Դավիթ Մելքոնյան
10. Վարազդատ Հարությունյան
11. Արսեն Հարությունյան
12. Ռուբեն Հակոբյան
13. Լևոն Վարդապետյան
14. Աշոտ Սիմոնյան
15. Կարեն Աղաջանյան
«Փաստաբանության մասին» օրենքի, ինչպես նաև ՀՀ փաստաբանների պալատի կանոնադրության համաձայն, փաստաբանների պալատի խորհուրդը փաստաբանների պալատի գործադիր, ինչպես նաև կարգապահական վարույթի շրջանակներում ընդունված որոշումները վերանայող մարմինն է։
Փաստաբանների պալատի խորհուրդն ունի 12 անդամ` չհաշված խորհրդի նախագահը:
Փաստաբանների պալատի խորհրդի անդամները (բացառությամբ խորհրդի նախագահի) վարկանիշային կարգով ընտրվում են փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի կողմից չորս տարի պաշտոնավարման ժամկետով:
ՀՀ փաստաբանների պալատի նախագահն ի պաշտոնե փաստաբանների պալատի խորհրդի նախագահն է:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում