33 հազար դրամ թոշակ եմ ստանում, որ տրանսպորտին վճարեմ բա ինչո՞վ ապրեմ․ քաղաքացիները միանում են թանկացման դեմ բոյկոտին
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ շարունակում է բոյկոտը։ «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Մանուկ Սուքիասյանն այս անգամ հանրային տրանսպորտով երթևեկող քաղաքացիներին կոր արեց փոտրվարի մեկից չվճարել ոչ ավել, քան 100 դրամը։
«Մենք առաջարկում ենք միանալ բոյկոտին, համատարած տոմսեր չառնելու քարոզչությունն արդեն իր արդյունքը տվել է։ Այսօր իշխանությունները հայտարարել են, որ մի քիչ հետ են գնալու իրանց թվերից։ Բայց դա շատ չնչին փոփոխություն է , ձեռառնոցի է։ Կոչ ենք անում՝ այդ փաթեթներից չօգտվել։ «Մայր Հայաստան» խմբակցությունը 17 հազար քաղաքացու ստորագրությամբ որոշման նախագիծ ունի ներկայացրած քաղաքապետարան, որով պահպանվում է 100 դրամը և միասնական տոմսի դեպքում ավելի էժան կլինի։ Մենք նիստ էինք հրավիրել, որ կասեցնենք այս թանկացումը, բայց իրենք չեկան։ Քաղաքացիների քննադատություններն ամենալուրջ ցուցանիշն է։ Մի՛ առեք այդ փաթեթները և փետրվարի մեկից չվճարեք»,- ասաց Սուքիասյանը։
«Քաղաքացիներից մեկն արձագանքեց՝ ասելով․ Չենք էլ վճարելու։ Ես կնստեմ ու ոչ էլ կվճարեմ։ 33 հազար դրամ թոշակ եմ ստանում, որ վճարեմ բա ինչո՞վ ապրեմ։ Թող թոշակը բարձրացնեն։ Մեր փողերով գնել են այս ավտոբուսներն ու ուզում են ավելի թանկացնե՞ն»,- ասաց քաղաքացին։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում