Փոխադրամիջոցի գույքահարկից ազատվում են հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցների սեփականատերերը
Ազգային ժողովի հունվարի 22-ի հերթական նիստում քննարկվել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
«Օրենքների նախագծերի փաթեթը մշակվել է սոցիալական արդարության համատեքստում փոխադրամիջոցների սեփականատերերի շահերի պաշտպանության նկատառումներից ելնելով», - նշել է Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը:
ՆԳՆ հաղորդմամբ, մասնավորապես, առաջարկվում է հարկային օրենսգրքում սահմանել, որ փոխադրամիջոցի գույքահարկից ազատվում են նաև հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցների սեփականատերերը` հանցագործության հիմքով քրեական վարույթ նախաձեռնելու պահից մինչև փոխադրամիջոցը դրա սեփականատիրոջ տիրապետմանը հանձնելը:
«Նշված հիմքով փոխադրամիջոցի պետական գրանցումը կասեցվում է և գույքահարկի հաշվարկը դադարում է ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով: Ընդ որում, նշված ժամկետը կարող է երկարացվել, եթե ստացվում են տվյալներ, որ փոխադրամիջոցը քրեական կամ քրեադատավարական վարույթի հիմքով շարունակում է գտնվել սեփականատիրոջ տիրապետումից դուրս», - մանրամասնել է հիմնական զեկուցողը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում