«Հրապարակ». Ալեն Սիմոնյանը եվրաինտեգրմանն աջակցող պետությունների խորհրդարանականների հավաք է նախաձեռնել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Չնայած Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու մեկնարկի մասին Եվրաքվեի նախագիծը դեռ խորհրդարանում չի ընդունվել, սակայն ՀՀ ԱԺ-ն, ի դեմս Ալեն Սիմոնյանի, եվրաինտեգրմանն աջակցող պետությունների խորհրդարանականների հավաք է նախաձեռնել, պանելային քննարկումներ` «Միասին՝ հանուն խաղաղության և ժողովրդավարության» թեմայով, որոնց մեկնարկը կտրվի այսօր՝ Dvin Seven Vision հյուրանոցում։
Նախօրեին Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպայի և բալթյան երկրների խորհրդարանների նախագահների և փոխնախագահների պատվիրակությունները։ ԱԺ նախագահությունից պանելային քննարկումներին մասնակցելու հրավերներ են ուղարկվել Հայաստանի գրեթե բոլոր արևմտամետ ուժերին:
Եվրաքվեի նախաձեռնողներից Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանն էլ է հրավեր ստացել: Չնայած օրեր առաջ մեզ ասել էր, թե իրեն հրավեր է եկել` իրենց նախագծի մասին լսումներ են անելու։ Իրականում դա Եվրաքվեի նախագծի լսումներ չեն, այլ՝ խորհրդարանականների պանելային քննարկում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա