Օրվա իշխանությունները չեն էլ թաքցնում՝ ի՞նչ է եղել, սա էլ կտանք, սա էլ կհանձնենք. Մինասյան
«Մենք ոչ միայն համերաշխ չենք Տավուշի մարզից սահմանազատումն ու սահմանագծումը շարունակելու գործընթացի հետ, այլ բազմիցս բարձրաձայնել ենք, որ սա անթույլատրելի վարքագիծ է»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Նա ընդգծեց, որ սահմանազատումն ու սահմանագծումը պետք է լինեն ամբողջական, համաչափ, բավարարեն միջազգային չափանիշներին։
«Օրվա իշխանության արածը ոչ միայն անտրամաբանական է, այլ նաև անբացատրելի։ Միջազգային փորձում անգամ նման վարքագիծ կամ չեք հանդիպի, կամ այնքան քիչ կհադնիպեք, որ երբ այլևս հանձնվողը որևէ շանս չունի իր շահերը պաշտպանելու: Մինչդեռ այս իշխանությունը երբ եկավ 2018-ին, սարեր էր խոստանում։ 7 տարի է՝ անընդհատ հանձնում է, տալիս է, զիջում է՝ դիմացը ոչինչ չստանալով: Սա հերթական փուլերից է»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Ա.Մինայանի խոսքով, պետք է համախմբվել Հայաստանում ու Հայաստանից դուրս՝ մեր ազգային արժանապատվությունը վերականգնելու և նման վարքագծերը կանխվելու համար:
«Օրվա իշխանությունները չեն էլ թաքցնում՝ ի՞նչ է եղել, սա էլ կտանք, սա էլ կհանձնենք, հետո էլ մեղադրում են մեզ ադրբեջանական նարատիվներ տարածելու մեջ, մինչդեռ ամեն օր իրենք են դա անում։
Այս մարդկանց հրապարակային որևէ խոստում չպետք է մեր քաղաքացիները, հայրենակիցները համարեն ընդունելի, որովհետև ականջահաճո ինչ ասում են՝ իրականացնում են ուղիղ հակառակը, ոչ ականջահաճո ինչ ասում են, իրականացնում են դրա կրկնակի, եռակի վատ բաները»,- ասաց Ա.Մինասյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա