Կարո՞ղ է Մասիս Մելքոնյանը իշխանության սրտի դատավոր է. Գարիկ Գալեյանի պաշտպան
Երևան առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, նախագահությամբ Մասիս Մելքոնյանի, հունվարի 17-ին կայացած նիստում 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի նկատմամբ կիրառեց եռամսյա տնային կալանքը, սակայն մինչ օրս դատավճիռը չի ուղարկվել պաշտպաններին։
«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 305-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ Դատավճիռը հրապարակումից հետո՝ ոչ ուշ, քան հինգ օրվա ընթացքում, ուղարկվում է դատապարտված կամ արդարացված մեղադրյալին, նրա պաշտպանին(...), պատասխանողին կամ նրանց ներկայացուցիչներին: Գարիկ Գալեյանի նկատմամբ դատավճիռը կայացվել է 17․01․2025թ, սակայն դատավոր Մասիս Մելքոնյանը, օրենքով սահմանված ժամկետում, դատավճիռը չի ուղարկում և չի պատրաստվում ուղարկել պաշտպանական կողմին։
Քիչ առաջ խոսեցի աշխատակազմի հետ և պարզվեց, որ դատավճիռը դեռ պատրաստ չէ, պարզ չէ երբ պատրաստ կլինի և երբ կուղարկվի։
Մասիս Մելքոնյանը դանդաղաշարժ դատավոր չէ, օրինակ՝ նույն օրը եզրափակիչ ելույթներ ունկնդրեց, նույն օրը հեռացավ առանձին սենյակ ու մոտ 30 րոպեում վերդիկտ կայացրեց, նույն օրը անցավ լրացուցիչ դատալսումների, նույն օրը դատավճիռ կայացրեց։ Անմիջապես հետո խափանման միջոցի որոշումը փոստով և էլ փոստով ուղարկեց Պրոբացիայի ծառայություն։
Մասիս Մելքոնյանը ինչո՞ւ է խախտում օրենքը և ինչո՞ւ դրա համար չի ենթարկվում պատասխանատվության։
Կարո՞ղ է Մասիս Մելքոնյանը իշխանության սրտի դատավոր է։ Չէէէ դժվար»,- գրել է Գարիկ Գալեյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մասիս Մելքոնյանի կազմը ստում է. դատարանի որոշումը Գարիկ Գալեյանին չի ուղարկվել
- Գարիկ Գալեյանի նկատմամբ նախկինում կիրառված վարչական հսկողությունը փոխվել է տնային կալանքի
- 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր նկատմամբ կիրառվեց տնային կալանք. «Գնամ Եռաբլուր, ի՞նչ ասեմ որդուս...հորդ դատեցին»
- Դատական նիստը նման էր կրկեսի․ Աստղիկ Գալեյանը՝ Գարիկ Գալեյանի գործով դատական նիստի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա