«Փաստ». Երևանի քաղաքապետարանը առաջիկայում հանրությանը կներկայացնի առանց տոմսի երթևեկելու համար 50 հազար դրամով տուգանելու հիմքերը
«Փաստ» թերթը գրում է.
«Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի ավագանու փետրվարի 11-ի նիստի ընթացքում քննարկվելու են հանրային տրանսպորտի սակագների կիրառման տրամաբանության վերանայման հնարավորությունները։
Ի մասնավորի, 10 ուղևորության փաթեթի համար կսահմանվի 2000 ՀՀ դրամ, իսկ օգտագործման ժամկետը՝ 45 օր, ներկայիս 2200 ՀՀ դրամի և 30 օրվա փոխարեն։ 300 դրամանոց ուղետոմսի օգտագործման ժամկետը կդառնա 180 րոպե՝ ներկայիս 90 րոպեի փոխարեն։ Փոփոխություններ կլինեն նաև հետևյալ փաթեթներում. 1 օր – 900 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորություններ՝ ներկայիս 8 ուղևորափոխադրման սահմանափակման փոխարեն, 7 օր – 5000 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորափոխադրումներ՝ ներկայիս 30 ուղևորափոխադրման սահմանափակման փոխարեն։
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս ցանկը, սակայն, վերջնական չէ, և առաջիկայում կհայտարարվի այլ փոփոխությունների մասին: Մեր աղբյուրների փոխանցմամբ, ամենայն հավանականությամբ, այլ փաթեթներում էլ կլինեն «մեղմացուցիչ» փոփոխություններ: Ավելին, մեր տեղեկություններով, սա եղել է Տիգրան Ավինյանի յուրատեսակ «քաղաքականությունը»: Այսինքն, ի սկզբանե ներկայացրել են նախկին տարբերակը, ապա որոշակի «զիջումների» են գնացել՝ փաստացի կանխատեսելով սպասելի դժգոհության ալիքը և տեղ թողնելով որոշակի քննարկումների, առաջարկների ու փոփոխությունների համար:
Ի դեպ, մեր տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանում նախատեսում են առաջիկայում հանրությանը ներկայացնել այն հիմքերը, որոնցով 50 հազար դրամով տուգանելու են առանց տոմսի երթևեկելու համար: Քաղաքային իշխանությունը այդ հարցում վճռական է տրամադրված՝ այն տրամաբանությամբ, որ հակառակ պարագայում Երևանում նույն քաղաքացիների ձեռամբ կարող են տրանսպորտային կոլապսներ առաջանալ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա