
Էրդողան. Թուրքիան և Ադրբեջանը միշտ իրար կողքի են եղել և ապագայում էլ այդպես կլինի
Հունվարի 23-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, Ալիևը ցավակցություն է հայտնել Էրդողանին՝ Բոլու նահանգում լեռնադահուկային հանգստավայրում գտնվող հյուրանոցում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի կապակցությամբ։
Թուրքիայի նախագահը շնորհակալություն է հայտնել ուշադրության և ցավակցությունների համար և նշել, որ Թուրքիան և Ադրբեջանը միշտ իրար կողքի են եղել և ապագայում էլ այդպես կլինի։
Հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանն ու Ալիևը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների տարբեր ոլորտների շուրջ։