Հուսով ենք ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր․ Լատվիայի Սայեմայի խոսնակ
Մեծ հաճույք է այցելել Հայաստան և տեսնել Հայաստանի հյուրընկալությունը։ Այս մասին ՀՀ ԱԺ նախագահի և Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրների պատվիրակությունների ղեկավարների մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Լատվիայի Սայեմայի խոսնակ Դաիգա Միերինյանը։
«Երեք Բալթյան երկրները շատ լավ գիտեն, թե ինչ է նշանակում եվրաինտեգրացում հետխորհրդային ժամանակներից ի վեր։90-ականներից ի վեր մենք հստակ նպատակ ենք դրել ինտեգրվել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ, ինչի արդյունքում կարող ենք զգալ ապահով և անկախ։ Բարձր ենք գնահատում ժողովրդական բարեփոխումներում ՀՀ-ի ձեռքբերումները, պատրաստ ենք կիսվել մեր փորձով»,- ասաց քաղաքական գործիչը։
Նա նշեց, որ պատրաստ են տեխնիկական աջակցություն տրամադրել՝ լավ կառավարման, ընտրությունների գործընթացի, գենդերային հավասարության և այլ ուղղություններում, ինչպես նաև համագործակցություն խորհրդարանների միջև՝ կլիմայի փոփոխության, վերականգնվող էներգիայի և այլ թեմաների շուրջ։
«Մեր երկրներն աջակցում են Հայաստանի և ԵՄ-ի միջև ավելի խորը համագործակցությանը բոլոր հնարավոր ուղղություններով, հատկապես՝ վիզաների ազատականացման , առևտրի խթանման, քաղաքական և անվտանգային երկխոսության խթանման ուղղությամբ։ Մենք աջակցություն ենք հայտնել տևական խաղաղության գործընթացին։ Մենք աջակցում են Նիկոլ Փաշինյանի՝ «խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, որի նպատակն է հաստատել խաղաղություն՝ տնտեսական զարգացման և փոխգործակցության միջոցով։ Հուսով ենք ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր։ Հայ ընկերներին ուզում եմ ասել, որ դեպի ԵՄ շարժվելը չի նշանակում, որ մի կողմ եք դնում ձեր ազգային ինքնությունը, դուք դա էլ ավելի եք ամրապնդում։ Ես ձեզ հաջողություն եմ մաղթում դեպի Եվրոպա ճանապարհին»,- ասաց Դաիգա Միերինյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա