Տիկնիզյանի գործակալը մեկնաբանել է «Լոկոմոտիվի» հետ բանակցություններում խաղացողի բարձր պահանջների մասին լուրերը
Ֆուտբոլային գործակալ Ալեքսանդր Կլյուևը, ով ներկայացնում է «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Նաիր Թիկնիզյանի շահերը, մեկնաբանել է մոսկովյան ակումբի հետ նոր պայմանագրի շուրջ բանակցություններում խաղացողի բարձր պահանջների մասին լուրերը։
«Տիկնիզյանն այժմ ուսումնամարզական հավաքում է, կենտրոնացած է «Լոկոմոտիվի» մարզումների և խաղերի վրա։ Ինչ վերաբերում է Նաիրի՝ բարձր պահանջների ու մնացածի մասին լուրերին, ապա դա կատարյալ անհեթեթություն է։ Ես չգիտեմ, թե ում է պետք այս աղմուկը: Սա չի համապատասխանում իրականությունը։
Ոչ վաղ անցյալում մենք հանդիպում ունեցանք «Լոկոմոտիվի» ղեկավարության հետ պայմանագրի երկարաձգման շուրջ, ամեն ինչ դրական ընթացք ունեցավ։ Ավելացնելու ոչինչ չկա»,- championat.com-ին ասել է Կլյուևը։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա