Քիչ հավանական է, որ 2025-ին Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության սառեցման հիմքերը կվերանան. ԱՀԾ զեկույց
«Քիչ հավանական ենք գնահատում, որ 2025 թվականին Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության սառեցման հիմքերը կվերանան, ինչը մեր գնահատմամբ նշանակում է, որ անվտանգային այս կառույցի հեղինակությունը կշարունակի մնալ էականորեն կասկածի տակ և հետևությունների աղբյուր մյուս անդամ պետությունների համար»,-նշված է Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության Հայաստանի Հանրապետության արտաքին ռիսկերի վերաբերյալ 2025 թվականի տարեկան զեկույցում, որը հրապարակված է հայերեն և անգլերեն։
«Թե տարածաշրջանում և թե տարածաշրջանից դուրս պետությունների կողմից պաշտպանական ծախսերի աճի տեմպը, սպառազինության և ռազմարդյունաբերության զարգացման միտումը կշարունակվի, ինչը խնդիրներին ռազմական արձագանքը կպահպանի որպես հիմնական գործելակերպ նաև մեր փոքր տարածաշրջանի դերակատարների համար։ Այս իրողությունները կշարունակեն գեներացնել նաև ասիմետրիկ ռիսկեր նյութական և ոչ նյութական ռեսուրսների օբյեկտիվորեն փոքր պաշար ունեցող պետությունների համար, ինչպիսին Հայաստանն է»,-նշված է զեկույցում։
Տարածաշրջանային ապաշրջափակում բաժնում մասնավորապես նշված է. «Տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերի մրցավազքում թե տարածաշրջանային և թե արտատարածաշրջանային դերակատարների գործողությունները 2025 թվականին, ամենայն հավանականությամբ, կշարունակեն տեղավորվել ռեգիոնում սեփական քաղաքական ազդեցությունը պահպանելու կամ մեծացնելու տրամաբանության մեջ, ինչը Հայաստանի համար կարող է ստեղծել անվտանգային լրացուցիչ ռիսկեր։
Ի տարբերություն որոշ կենտրոնների, որոնք տարածաշրջանի ապաշրջափակումը դիտարկում են մրցակցային և քաղաքական ազդեցությունների տեսանկյունից, Հայաստանը տարածաշրջանային ապաշրջափակումը համարում է ոչ միայն խաղաղության օրակարգի բաղադրիչներից մեկը, այլև որպես լոգիստիկ, տարանցիկ ուղիների ներուժի ամբողջական իրացման հնարավորություն, որի ամբողջական էությունն արտացոլված է «Խաղաղության խաչմերուկ» նախագծում։
Թուրքիայի և Ադրբեջանի հետ երթուղիների, տարանցիկ հնարավորությունների ամբողջական ապաշրջափակումը ոչ միայն տարածաշրջանի կայունության կարևոր երաշխիքներից է, այլև, հաշվի առնելով ներկա աշխարհաքաղաքական և ռեգիոնալ իրողությունները, մեր տարածաշրջանը Եվրասիա մայրցամաքի կարևոր և ապահով լոգիստիկ հանգույցներից մեկը դարձնելու իրական հնարավորություն ունի»։
Հարակից հրապարակումներ`
- Այս պահի դրությամբ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ լայնամասշտաբ hարձակման հավանականությունը բարձր չենք գնահատում. ՀՀ արտաքին հետախուզության ծառայություն
- Հայաստանը պարզապես չի մասնակցում ՀԱՊԿ միջոցառումներին. Լավրով
- ՌԴ փոխարտգործնախարար. Հայաստանը կարող է մինչև 2025-ի ավարտը ՀԱՊԿ անդամավճարի պարտք ունենալ
- ՀԱՊԿ գագաթնաժողովին ՀՀ-ի միտումնավոր բացակայությունը դրական իմիջ չի ստեղծում նրա համար.Ալեքսանդր Վոլֆովիչ
- ՀԱՊԿ նիստին Հայաստանի բացակայությունը նկարագրում է աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում․ Լուկաշենկո
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա