Սերժ Սարգսյանը մի գիշերվա մեջ ԵԱՏՄ-ին անդամակցության որոշում չի կայացրել. Հայկ Մամիջանյան
«Մի գիշերվա մեջ որևէ որոշում չի եղել, եղել է բալանսավորված, բոլոր կողմերին տեղեկացված որոշում»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ պատասխանելով հարցին, թե իրենց ընդդիմախոսները քննադատություններ են հնչեցնում, որ ՀՀ երրորդ նախագահ Սրեժ Սարգսյանը մեկ օրում Հայաստանը ինտեգրեց ԵԱՏՄ-ին՝ հեռացնելով Եվրաինտեգրումից։
Նա նշեց, որ այդ իրադարձությունից հետո բազմաթիվ իրադարձություններ են եղել, որոնք ցույց են տվել Հայաստանի այն ժամանակվա իշխանությունների, ՀՀԿ-ի և ԵՄ առաջնորդների հարաբերությունները:
«Եվրամիության հետ վարվող բանակցությունները և այն ժամանակ դեռևս Մաքսային միության հետ վարվող բանակցություններն ընթացել են զուգընթաց։ Բանակցային գործընթացից երկու կողմերն էլ տեղեկացված են եղել։
Մեր եվրոպացի գործընկերն ի սկզբանե մեզ տեղեկացրել էին, որ որևէ կամ-կամ-ի, որևէ ընտրության պայման չկա, այս գործընթացները միմյանց բացառող չեն։
Ինչ-որ պահից սկսած մեր եվրոպացի գործընկերները փոխեցին խաղի կանոնը և ասացին՝ և-և գործընթացները հնարավոր չեն և անհրաժեշտ է կամ-կամ-ը։
Հենց այդ ժամանակվանից սկսած Հայաստանը բոլոր հնարավոր խողովակներով, ամենաբարձր մակարդակով տեղեկացրեց մեր եվրոպացի գործընկերներին, որ մենք ունենք ստրատեգիական համագործակցություն, տնտեսական շահեր և հետաքրքրված ենք Մաքսային միության անդամակցությամբ։
Ավելին՝ այն ժամանակ առաջարկել էինք ստորագրել փաստաթուղթ, որը կպարունակի բացառապես քաղաքական բաղադիչ, ինչին եվրոպացի մեր գործընկերները պատասխանել էին՝ դա հնարավոր չէ, չնայած դրան, դրանից շատ կարճ ժամանակ անց նման փաստաթուղթ ստորագրվեց Ուկրաինայի հետ»,- մանրամասնեց Հ. Մամիջանյանը։
Նա նշեց, որ Սերժ Սարգսյանը մի գիշերվա մեջ ԵԱՏՄ-ին անդամակցության որոշում չի կայացրել. «Տեսնում ենք՝ Հայաստանի տնտեսության հետ ինչ կլիներ, եթե ժամանակին Սերժ Սարգսյանն այդ որոշումը չկայացներ»։
Հայկ Մամիջանյանը նաև ասաց, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունում չի քննարկվել հարցը, թե ինչպես են քվեարկելու Հայաստանի՝ ԵՄ անդամակցության վերաբերյալ նախագծին։
«Երբ հարցը փաստացի գա, հասնի լիագումար նիստին, «Հանրապետական» կուսակցության խմբակցությունը, բնականաբար, իր դիրքորոշումը կհայտնի։
Բայց ես ակնկալում եմ, որ դրա նախաձեռնող քաղաքական միավորներն անկեղծ կլինեն ժողովրդի հետ և կասեն, որ ԵՄ-ից փաստացի որևէ դրական արձագանք չի եղել, հանած Եվրոպական խորհրդի մի քանի պատգամավորների հայտարարություններ։ Մեզ որևէ մեկը ԵՄ դեռ չի հրավիրել։
Ակնկալում եմ, որ նախաձեռնողները կընդունեն, որ իրենք զբաղվում են հույսի վաճառքով, փորձում են մոլորեցնել մեր հասարակությանը»,-ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա