Արման Ծառուկյան. Մախաչևի հետ մենամարտից առաջ մեջքիս ցավից չէի կարողանում շարժվել
Խառը մենամարտերի (MMA) մարտիկ Արման Ծառուկյանը, ով հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, Jaxxon Podcast-ին տված հարցազրույցում ասել է, որ Իսլամ Մախաչևի հետ Բացարձակ մարտական առաջնության (UFC) մրցաշարում տիտղոսի համար մենամարտից առաջ
քաշային մարզումների ժամանակ չի կարողացել շարժվել մեջքի հետ կապված խնդիրների պատճառով։
Կիրակի օրը Մախաչևը Լոս Անջելեսի UFC 311 մրցաշարում առաջին ռաունդում հաղթել է բրազիլացի Ռենատո Մոիկանոյին: Թեթև քաշային կարգում 10-րդ համարը զբաղեցնող բրազիլացին մենամարտի էր դուրս եկել այն բանից հետո, երբ մեկ օր առաջ Ծառուկյանը հրաժարվել էր Մախաչևի հետ մենամարտից մեջքի վնասվածքի պատճառով։
«Ես մարզվել եմ չորեքշաբթի օրը, բայց երբ գնացի քնելու, սկսեցի ցավ զգալ մեջքիս հատվածում և չէի կարողանում քնել: Անընդհատ արթնանում էի։ Ամբողջ գիշեր քնեցի մոտ 30 րոպե, որովհետև մեջքիս ահավոր ցավեր ունեի։ Այդ առավոտ ես չկարողացա մարզվել: Թիմը ինձ առաջարկեց սպասել մինչև երեկո և տեսնել, թե ինչ կլինի իմ մեջքի հետ։ Հետո մենք գնացինք ասուլիսի։
Ասուլիսից հետո, երբ ամեն ինչ լավ էր, սկսեցի քաշ գցել։ Քաշային մարզումների ժամանակ մեջքս նորից սկսեց ցավել։ Մենք բժիշկ կանչեցինք։ Նույնիսկ մահճակալի վրա չէի կարողանում շարժվել։ Այսպիսով, առավոտյան ժամը 5-ին ես պարզապես ասացի, որ չեմ կարող քաշ նվազեցնել , քանի որ չեմ կարող շարժվել»,- riasport.ru-ի հաղորդմամբ, ասել է Ծառուկյանը։
Ծառուկյանը 28 տարեկան է և պրոֆեսիոնալ 25 մենամարտերում 22 հաղթանակ է տարել։ Ավելի վաղ UFC գլխավոր տնօրենը հայտարարել էր, որ ապաքինվելուց անմիջապես հետո Ծառուկյանը չի կարող մենամարտել Մախաչևի դեմ։
Հարակից հրապարակումներ`
- «Ես կարող եմ հաղթել ցանկացածին». Արման Ծառուկյանը չի բացառել, որ կմենամարտի Չենդլերի հետ
- Արման Ծառուկյանն ապաքինվելուց հետո կմասնակցի՞ տիտղոսային պայքարի. Մեկնաբանել են նրա թիմից
- Արման Ծառուկյանի առաջին հայտարարությունը՝ Մախաչևի հետ մենամարտից հրաժարվելուց հետո
- Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից
- Ծառուկյան. Մախաչևի հետ ռևանշի մասին կխոսվի առաջիկա 10 տարիներին
- UFC-ի նախկին չեմպիոնը անհանգստություն է հայտնել Ծառուկյանի վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա