Դուք ուշացած եկաք, նույնիսկ ներողություն չխնդրեցիք. Խաչատուրովը՝ դատավորին
«Դատական նիստը նշանակված էր ժամը 10-ին։ Այս կողմը, մյուս կողմը, նույնիսկ ձեր աղջիկը, ժամը 10-ին բոլորը եկել էին։ Նիստը սկսեց... 3-4 րոպե էր պակասում, որ լիներ կես ժամ ուշացումով»,-ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատական նիստի ժամանակ դիմելով դատավորի Սարգիս Պետրոսյանին՝ ասաց ԶՈՒ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը։
Նա առաջարկեց կամ նիստերը մոտավորապես նշանակել, կամ էլ ժամանակին գալ։
«Ե՞րբ սա կավարտվի, ինչքա՞ն կարելի է սպասել։ Դուք ուշացած եկաք, նույնիսկ ներողություն չխնդրեցիք։ Գոնե ներողություն խնդրեիք»,-խոսքը շարունակեց Խաչատուրովը։
Դատավոր Սարգիս Պետրոսյանը, որը 2018 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ եղել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի թեկնածու Շիրակի մարզից, ասաց՝ Խաչատուրովի մտահոգությունն ընդունելի է։
«Միգուցե հայերեն ասացի, էդ մասը... Պարոն Պողոսյան, միգուցե Դուք թարգմանեք, որ դատարանը բավարար պարզաբանում տվել է 20 րոպե ուշացման հետ կապված։ Նշեցի, որ թարգմանիչը չի եկել, հեռախոսազանգի միջոցով էլ տեղեկացրել է, որ ևս կես ժամ կուշանա։ Այդ մասով պարզաբանում տվել եմ»,- ասաց դատավարը՝ դիմելով Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանին։
Պողոսյանն արձագանքեց՝ որ պարզաբանումը պետք է տրվեր հնարավորինս շուտ՝ նախապես տեղեկացնելով ուշացման պատճառների մասին։ Դատավորն ասաց, ի նկատի կունենա հաջորդ անգամ։
Հարակից հրապարակումներ`
- Եթե Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրված չէ, ինչո՞ւ է նա հիշատակվում որպես մեղադրյալ. Արամ Վարդևանյան
- Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազը ազատման դիմում է գրել
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա