Ադրբեջանը ցանկանում է վերադարձնել Փարիզի 2024 թվականի օլիմպիական մեդալները
Ադրբեջանի օլիմպիական կոմիտեն դիմել է Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ)՝ 2024 թվականի օլիմպիական մրցանակները վերադարձնելու խնդրանքով։ Այս մասին հաղորդվում է կազմակերպության կայքում։
Դիմումի պատճառը մեդալների վատ որակն էր։ Աղբյուրի համաձայն՝ հետաքննությունը պարզել է, որ յոթ մարզիկների մեդալները էական փոփոխություններ են կրել։ Գրում է «Գազետա.ռու»-ն։
Հունվարի 13-ին հաղորդվեց, որ Փարիզի Օլիմպիական խաղերի մասնակիցները վերադարձրել են հարյուրից ավելի թերի մեդալներ։
Առաջինը անորակ մեդալները մատնանշեցին ֆրանսիացի լողորդ Մաքսիմ Գրուսեթը և սքեյթբորդիստ Նայջահ Հյուսթոնը ԱՄՆ-ից։ Հյուսթոնը սոցցանցերում հրապարակել է մրցանակի լուսանկարը և ասել, որ այն «կարծես պատերազմի միջով է անցել»: Ավելի ուշ բադմինտոնիստ դանիացի Վիկտոր Աքսելսենը նույնպես համացանցում ցուցադրել է իր անմխիթար ոսկե մեդալը։
Հարակից հրապարակումներ`
- Օլիմպիական խաղերի մեդալակիրները ցնցված են մեդալի որակից
- Ես իմ արածն արեցի, դատավորները որոշեցին, որ երկրորդ տեղը զբաղեցնեի. Դժգոհեց օլիմպիական փոխչեմպիոն Արթուր Դավթյանը
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա