Թուրքիայի հետ բանակցությունները դեռևս զգալի արդյունքներ չեն տվել․ Միրզոյան
Ելույթով հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Նա հավաստիացրել է, որ մեր երկիրը հանձն է առել փնտրելու նոր հնարավորություններ՝ խորացնելու Nordic-Baltic երկրների հետ համագործակցությունը:
Խոսելով ժողովրդավարությունից եւ խաղաղության ձգտումից՝ նախարարը փաստել է, որ դատելով ընտրությունների արդյունքից՝ ՀՀ քաղաքացիները մեծամասամբ ընտրել են ժողովրդավարությունն ու խաղաղությունը:
«Ի դեմս Հայաստանի Հանրապետության՝ դուք ունեք գործընկեր, որը խորապես հավատում է ժողովրդավարությանն ու խաղաղությանը եւ չի դադարելու անել ամեն ինչ ու բոլոր հնարավոր քայլերը՝ Հարավային Կովկասում խաղաղ ու ժողովրդավար հանգրվան ունենալու համար»,- ընդգծել է նախարարը:
Արարատ Միրզոյանն անդրադարձել է նաեւ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներին:
Նա նաև նշել է, որ Թուրքիայի հետ բանակցությունները դեռևս զգալի արդյունքներ չեն տվել։
«Երկխոսությունն իսկապես ակտիվ է և ինտենսիվ, սակայն, ցավոք, դեռևս իրական և շոշափելի փոփոխություններ չենք տեսնում», - նշել է Արարատ Միրզոյանը՝ Բալթյան երկրների խորհրդարանների ներկայացուցիչների մասնակցությամբ Երևանում կայացած քննարկման ժամանակ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա