Մենք տեսնում ենք ինտենսիվ թռիչքներ այլ երկրներից Բաքու, ամենայն հավանականությամբ՝ ռազմական տեխնիկայով. Արմեն Գրիգորյան
«Օրակարգային բոլոր հարցրով մենք առաջարկել ենք լուծումներ, օրինակներից մեկը՝ ապաշրջափակումն էր և Հայաստանը առաջարկել էր խաղաղության խաչմերուկը»-կառավարության ճեպազրույցների սրահում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով Ալիևի հայտարարություններին ՀՀ իշխանությունների մատասխանի մասին հարցին։
Նրա խոսքով՝ իրենք խաղաղություն չեն խնդրում, այլ առաջարկում են բոլոր հարցերի խաղաղ լուծում և առաջարկություններ են փոխանցել Ադրբեջանական կողմին և սպասում են պատասխանի։
«Ընդհանրապես, մտահոգիչ են Ադրբեջանի կողմից հնչող հայտարարությունները: Բացի դրանից՝ մենք տեսնում ենք, որ ինտենսիվ զորավարժություններ են անցկացվում, բացի դրանից՝ մենք տեսնում ենք ինտենսիվ թռիչքներ այլ երկրներից, որոնք, ամենայն հավանականությամբ, ռազմական տեխնիկա են տեղափոխում Բաքու»,-ասաց Արմեն Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ ՀՀ իշխանությունները վերջին տարիներին տարբեր ուղղություններով աշխատել է, որպեսզի հնարավորինս կայունություն ստեղծվի տարածաշրջանում:
«ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանում, որը հուսով ենք, որ շուտով կերկարաձգվի, Հայաստանի միանալը Հռոմի ստատուտին, որը կարծում ենք, որ կարևոր գործոն է կայունության տեսանկյունից, Հայաստանում տեղի ունեցող ռազմակաան բարեփոխումները որոշակի կայունության գործոններ են, և մենք այս բոլորը համատեղ ենք հաշվի առնում»,-ասաց ԱԽՔ-ն:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա