Մենք տեսել ենք մարդկանցից 100 հազարավոր դոլարներ հավաքելը և մի օր այդ զբոսաշրջային գործակալությունը փակված գտնելը. Պապոյան
«Այս նախագծով մենք առաջարկում ենք սահմանել զբոսաշրջային գործունեության սուբյեկտների, մասնավորապես՝ զբոսաշրջային օպերատորի ղեկավարին, զբոսաշրջային գործակալի ղեկավարին ներկայացվող զբոսաշրջային ծառայությունների մատուցման կանոնները և պահանջները»,- լառավարության նիստում հայտնեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նախարարը զեկուցեց Զբոսաշրջային գործունեության սուբյեկտների կողմից զբոսաշրջային ծառայությունների մատուցման կանոնները և պահանջները սահմանելու մասին որոշման նախագծին։
Ըստ Պապոյանի՝ սահմանված պահանջները նպատակ ունեն հստակ տարբերակելու զբոսաշրջային օպերատորի և զբոսաշրջային գործակալների գործունեությունը, և ապահովել զբոսաշրջության ոլորտում որակյալ ծառայություններ, հավասար մրցակցային դաշտի առկայություն։
Նախարարի խոսքով՝ մեր զբոսաշրջիկներն ունեն խնդիր, երբ որ իրենց գովազդով ներկայացվում է մի բան, իրականում ստանում են բոլորովին այլ բան։
«Այսպիսի իրավիճակներ մենք տեսել ենք վեջին տարիներին ՝ սկսած զբոսաշրջիկին տանել այլ երկիր և չբերել, վերջացրած նրանով, որ մարդկանցից հավաքել 100 հազարավոր դոլարներ և մի օր գալ տեսնել, որ այդ զբոսաշրջային գործակալությունը փակված է, սնանկ է, փող չունի, և մարդիկ խաբված են»-ասաց Պապոյանը և նշեց, թենման դեպքեր պետք է տեղի ունենային, որովհետև ո՛չ օրենք կար, ո՛չ կարգավորումներ, ո՛չ համապատասխան վերահսկողության գործիքներ և կարգավորում են հիմնվելով ունեցած բացասական փորձի, աշխարհի առաջատար փորձի համադրման վրա։
Նրա խոսքով նախագծով ստանդարտներ են սահմանում՝ որոնք բացարձակապես մեծ ռեսուրսներ չեն պահանջում, բայց շատ օգտակար ծառայություն է ներգնա և արտագնա բոլոր զբոսաշրջիկների համար։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարության խոտանված եթերով նիստում ԱԶԲ-ից հերթական՝ 45.3 մլն եվրո վարկը ներգրավեց առողջապահության համար
- Կառավարությունն այսօրվա նիստում112 քաղաքացու տարկետում տրվեց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից
- Կառավարությունից դեռ չեն հստակեցնում՝ կմասնակցի՞ Նիկոլ Փաշինյանը Թրամփի երդմնակալությանը, թե՝ ոչ
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա