Ձեր դեմքի արտահայտությունը մի փոխեք, եթե դատարանը չթույլատրի, էդ դեմքով կգնաք, թույլատրողներին կասեք, լա՞վ. Դատավորը՝ Արմեն Գևորգյանին
«Պարոն Գևորգյան, Դուք ունեք դատավարական կարգավիճակ, հնարավոր է՝ դատարանը Ձեզ չթույալտրի մեկնել գործուղման։ Ձեր դեմքի արտահայտությունը մի փոխեք, եթե դատարանը չթույլատրի, էդ դեմքով կգնաք, ույլատրողներին կասեք, լա՞վ»,-ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյանին դիմելով՝ ասաց դատավոր Սարգիս Պետրոսյանը։
Նա նախկին փոխվարչապետին հորդորեց նախաձեռնող լինել, իրեն գործուղողներին իրազեկել, որ ինքն ունի դատավարական կարգավիճակ։
«Այդպես չնայեք նախագահողին, կգնաք... ովքեր Ձեզ գործուղում են, ասեք, որ Դուք հակակոռուպցիոն դատարանում ունեք մեղարյալի դատավարական կարգավիճակ, ունեք Ձեր նկատմամբ կիրառված խափանման միջոց։ Եթե Ձեր գործուղումները շարունակական բնոյւթ կրեն, դատարանն առաջնահերթության կարգով կքննարկի խափանման միջոցի հարցը ու մինչև այս դատալսումների ավարտն այլևս այդ հարցին չի անդրադառնա։ Պա՞րզ է»,-ասաց դատավորը։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 11-ին ժամը 11։00-ին։
Դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը հայտարարեց. «Իրականում մենք գտնվում ենք չափազանց առեղծվածային և արտառոց քրեական վարույթի շրջանակում, և դուք բոլորդ դրան ականատես եք»։
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մեղադրվում էին սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Մինչ ընդհանուր իրավասության դատարանը քննում էր գործը, ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց հոդվածը։
Վճռաբեկ դատարանը 2024-ի սեպտեմբերին բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը և թույլատրել վերաորակավորել մեղադրանքը:
Նախագահող դատավոր Սարգիս Պետրոսյանը 2018 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ եղել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի թեկնածու Շիրակի մարզից:
Հարակից հրապարակումներ`
- Դուք ուշացած եկաք, նույնիսկ ներողություն չխնդրեցիք. Խաչատուրովը՝ դատավորին
- Եթե Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրված չէ, ինչո՞ւ է նա հիշատակվում որպես մեղադրյալ. Արամ Վարդևանյան
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա