Էդվարդ Ասրյանը հանդիպել է Կանզաս նահանգի ադյուտանտ գեներալ Մայքլ Վեներդիի գլխավորած պատվիրակությունը
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Հայաստան-Կանզաս համագործակցության ծրագրի շրջանակում հունվարի 21-23-ն աշխատանքային այցով Հայաստան է այցելել Կանզաս նահանգի ադյուտանտ գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Մայքլ Վեներդիի գլխավորած պատվիրակությունը:
«Հունվարի 22-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում Կանզասի պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը:
Կողմերը, բարձր գնահատելով Հայաստան-Կանզաս նահանգային գործընկերության ծրագրի իրականացման ներկայիս մակարդակը, ընդգծել են, որ համագործակցային դաշտի ընդլայնման լավ հնարավորություններ կան, և պատրաստակամություն են հայտնել աշխատելու այդ ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև պաշտպանության
ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցության օրակարգին վերաբերող հարցերի:
Հունվարի 23-ին հյուրերին ընդունել է նաև ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը»,-ասվում է տարածված հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Ծառայողական բնակարան կտրամադրվի առնվազն 60 կմ հեռավորությամբ բնակարան կամ հաշվառում չունեցող ՀՀ ՊՆ զինծառայողներին
- Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ
- Ներկա դրությամբ Գլխավոր շտաբը չի գնահատում, որ կարող է պատերազմ լինել. ԳՇ պետ
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա