Նոր հրդեհի պատճառով Լոս Անջելեսը տարհանելու է ավելի քան 30 հազար մարդու
Լոս Անջելեսում մոտ 31 հազար բնակիչներ պարտադիր տարհանման ծանուցումներ են ստացել «Հյուզ» նոր անտառային հրդեհի պատճառով: Այս մասին հայտնում է CBS News հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։ Բացի այդ, ևս 23 000 մարդ զգուշացվել է, որ կարող է վտանգավոր գոտին լքելու անհրաժեշտություն առաջանա։
Կալիֆորնիայի անտառտնտեսության և հրդեհային պաշտպանության վարչությունը հայտնել է, որ նոր հրդեհը տարածվել է 37 քառակուսի կիլոմետր մակերեսով: CNN-ի տվյալներով՝ 2-3 վայրկյանը մեկ կրակը տարածվում է ֆուտբոլի դաշտի չափ տարածքով։
Հունվարի 7-ին Լոս Անջելեսում սկսվել էին զանգվածային անտառային հրդեհներ, իրավիճակը սրվել էր ուժեղ քամիների պատճառով, որոնք նպաստել էին կրակի տարածմանը։ Մոտ 180 հազար մարդ ստիպված է եղել լքել իրենց տները, հազարավոր շենքեր են այրվել։ Հոլիվուդյան շատ հայտնիներ կորցրել են իրենց տները:
Հարակից հրապարակումներ`
- Կալիֆորնիա. մոլեգնող հրդեհների պատճառով արգելվել են ֆիլմերի և հեռուստասերիալների նկարահանումները
- Լոս Անջելեսում ավերիչ հրդեհներից հայերի բիզնեսներ են տուժել
- Կալիֆորնիայի անտառային հրդեհների վնասը հասնում է 275 միլիարդ դոլարի
- Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
- Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
- ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կոմիտեն կընդունի Կալիֆորնիայում հրդեհների պատճառով ապաստանի կարիք ունեցող ընտանիքներին
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա