Խոշոր ավտովթարի ժամանակ «BMW»-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը
Հունվարի 23-ին, ժամը 18:20-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Մասիս քաղաքի Երևանյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, արմատից կոտրել այն, ապա բախվել երկաթե էլեկտրասյանը, կոտրել այն։
«Վթարի հետևանքով Արարատի մարզի բնակիչներ 19-ամյա Արմեն Գ.-ն և 20-ամյա Շահեն Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ օպերատիվ են գործել Մասիսի հիվանդանոցի շտապօգնության բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները։ Պարեկների այսքան շատ ժամանման պատճառն այն էր, որ վթարի հետևանքով երթևեկությունը նշված վայրում կանգնել էր, քանի որ հետաքրքրասեր վարորդները իրենց ավտոմեքենաները կայանել էին...
Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։ Դեպքի մասին տեղեկանալով՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի հանձնարարականով օպերատիվորեն ժամանել են քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցները»,-դեպքի մասին հայտնում է shamshyan.com-ը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա