ԿԳՄՍ-ն առաջարկում է հավաստագրել նաև արտադպրոցական կրթական հաստատությունները
«Նախագիծը վերաբերվում է երկու հիմնական խնդրի, առաջինն արտադպրոցական կամ ոչ ֆորմալ կրթությունն է»,-գործադիրի նիստում այսօր հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ զեկուցելով «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու մասին հարցը։
Նախարարը տեղեկացրեց, որ Հայաստանում գործում է 400 արվեստի, երաժշտական և մարզադպրոցներ, որտեղ կան 100 հազար սովորող։
Առանձին լիազոր նորմով, ըստ Անդրեասյանի, սահմանվելու է այդ արտադրպորցական հաստատություններում աշխատողների պաշտոնների անվանացանկերը և նկարագիրը։
«Նաև տարաբնույթ ծրագրերի երաշխավորման կարգն է հաստատվում՝ դրա վերահսկողությունը դնելով ԿԳՄՍ նախարարության վրա»,-ասաց Անդրեասյանը և նշեց, որ օրինագծով նաև ֆինանսավորման ընթացակարգերն են սահմանվում։
Նրա խոսքով՝ լինելու է նաև ընդհանուր մոտեցումներ ընդունելության ուսումնական պլանների հաստատման և ավարտական քննությունների մասով։
«Երկրորդ հիմնական ուղղությունն այդ հաստատությունների հավաստագրման գործընթացն է»,-հայտնեց նախարարը՝ տեղեկացնելով, որ նախագծով միսնականացվում է հավաստագրման համակարգը՝ կրթության կառավարման միասնական մոտեցումների տրամաբանությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարության խոտանված եթերով նիստում ԱԶԲ-ից հերթական՝ 45.3 մլն եվրո վարկը ներգրավեց առողջապահության համար
- Կառավարությունն այսօրվա նիստում112 քաղաքացու տարկետում տրվեց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա