Կառավարությունը հետ կվերադարձնի ԵՄ և Անգլիա արտահանվող ապրանքների մաքսատուրքերը
«Նախաձեռնությունը հնարավորություն կտա այն ընկերություններին, որոնք իրենց ապրանքները արտահանում են ԵՄ 27 երկրներ և Միացյալ Թագավորություն, որոշակի ապրանքախմբերի ապրանքներ արտահանելու պարագայում հետ ստանալ մաքսատուրքի չափով աջակցություն»,-կառավարության նիստում հայտնեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ զեկուցելով արտահանման խթանման նպատակով օժանդակության տրամադրման ծրագիրը։
Նախարարի խոսքով՝ ծրագրի նպատակն է աջակցել տնտեսական դիվերսիֆիկացիային և հայկական արտադրողների ապրանքները եվրոպական շուկաներում, ԵՄ 450 մլն բնակչությամբ 27 երկրներով, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության շուկաներում հայկական ընկերությունների մրցունակությունն ավելացնելն է։
Ըստ նախարարի՝ ծրագիրը ժամանակավոր աջակցություն է, որի նպատակն է պահպանել մրցակցային առավելությունները, որոնք ձեռք էին բերել 2009 թվականին հունվարի 1-ից:
«Հայաստանը կայուն զարգացման և արդյունավետ կառավարման համար ԵՄ կողմից տրամադրվող արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգից էր օգտվում, որը մեզ հնարավորություն էր տալիս մշակվող արդյունաբերության հայկական ծագման ավելի քան 6200 ապրանքներ ԵՄ շուկա արտահանել կամ զրոյական մաքսատուրքով կամ նվազեցված մաքսատուրքով, սակայն Հայաստանը 2022 թվականի հունվարի 1-ից չի օգտվում այդ ռեժիմից. ՀԲ-ի կողմից եթե երեք տարի անընդմեջ երկիրը դասակարգվում է որպես բարձր կամ միջինից բարձր եկամուտ ունեցող տնտեսություն, երկիրը այդ արտոնությունից զրկվում է, իսկ Հայաստանը 2018-ից հետո երեք տարի անընդմեջ ճանաչվեց բարձր կամ միջինից բարձր եկամուտ ունեցող պետություն»,- հայտարարեց Պապոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունն այսօրվա նիստում112 քաղաքացու տարկետում տրվեց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից
- Սա Հայաստանի կառավարությունը չի, սա Ադրբեջանի կառավարության ֆիլիալն է Երևանում. Հրանտ Բագրատյան
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա