ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա բոլոր աջակցության ծրագրերի 90 օրով սառեցումը վերաբերում է նաև Հայաստանին․ Ավետիսյան
Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է.
«ԱՄՆ նախագահ Տրամփն իր առաջին իսկ պաշտոնավարման օրը բազմաթիվ հրամանագրեր է ստորագրել: Դրանց թվում է ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա բոլոր աջակցության ծրագրերի 90 օրով սառեցման մասին որոշումը: Սա վերաբերվում է նաև Հայաստանին: Ասում են պետք է հասկանան այդ ծրագրերի նպատակայնությունը:
Գաղտնիք չէ, որ ԱՄՆ նախաձեռնած բազմաթիվ ծրագրեր, ոչ թե Հայաստանի պետական համակարգն են ամրացնում, այլ ուղիղ սատարում եմ Նիկոլի ռեժիմին: Եվ հետևաբար պատշաճ ստուգում անցնելու պարագայում դրանք բոլորը կդադարեցվեն: Եվ սա կլինի արդար»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա