Օպերային թատրոնի, պատկերասրահի անվանումներից ազգային բառը հեռացնելով՝ չեք հաջողելու բովանդակային ոչինչ փոխել. Պապյան
ՀՀ Ազգային ժողովը 65 «կողմ», 31 «դեմ» և 1 «ձեռնպահ» ձայներով նախօրեին ընդունել է «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, ըստ որի՝ մշակութային օջախների անվան «ազգային» բառը փոխարինվում է «համապետական»-ով։
Այս փոփոխությունը դժգոհություն է առաջադրել մշակույթի, գիտության ոլորտի գործիչների շրջանում։
«Օպերային թատրոնի, պատկերասրահի, գրադարանի անվանումներից ազգային բառը հեռացնելով՝ չեք հաջողելու բովանդակային ոչինչ փոխել, այն առավել ԱԶԳԱՅԻՆ է դառնալու…
Հետաքրքիր է, ինչո՞վ էր խանգարում ազգային բառը այս մարդկանց…
Դրդառիթը պարզից էլ պարզ է՝ հեռացնել ազգային բառը…առանց քննարկումների, առանց բացատրության, հենց այդպես…»,- գրել է ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը։
«Ինչ ասել է համապետական????
Ընդամենը իրենց ապազգային տեսակն են բացահայտում ...»,- գրել է բանասիրական գիտությունների դոկտոր Լիլիթ Արզումանյանը։
Նման որոշում կարող էր կայացնել միայն Հայաստանը օկուպացրած թշնամական խունտան։ Բայց հիշենք, որ սա միակ սրիկայությունը չէ»,- նշել է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի նախկին տնօրեն Նարինե Թուխիկյան-Խաչատուրյանը։
Նկարչուհի Զարուհի Մուրադյանը գրել է. «Այլևս չեն թաքցնում թուրքանակ ծրագիրը.... պատրաստվեք Ցեղասպանության թանգարանի փակման»։
Հարակից հրապարակումներ`
- Սա դիտավորյա՞լ մոլորեցում է. Ընդդիմադիր պատգամավորը՝ ԿԳՄՍ փոխնախարարին
- Ներկա իշխանությունն «ազգային» բառից խորշում է այնքան, ինչքան թnւրքը խnզի մսից. Կրթության փորձագետ
- Շատ արժեքներ մեզանից խլելու կոնկրետ ծրագիր է իրականացվում. Մշակութաբան
- Մշակութային կազմակերպություններն «ազգայինի» փոխարեն «պետական» անվանելու նախագիծն իրավունք չուներ հասնելու ԱԺ ամբիոնին. Գալստյան
- ԿԳՄՍՆ առաջարկում է՝ մշակութային կազմակերպություններն «ազգայինի» փոխարեն «պետական» անվանել
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա