Ուրախ եմ, որ ստացվեց հաղթել․ միջազգային գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյան
Ինձ համար շատ լավ սկսվեց առաջնությունը:Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց միջազգային գրոսմայստեր, Հայաստանի եռակի չեմպիոն Ռոբերտ Հովհաննիսյանը:
«Առաջին տուրում կարողացա հաղթել ֆավորիտներից մեկին՝ Մանուել Պետրոսյանին, որն ինձ մեծ մոտիվացիա տվեց: Ընթացքն այնպես էր, որ ես միշտ առաջատարների թվում էի: Ուրախ եմ, որ ստացվեց հաղթել: Ինչ վերաբերում է խաղացողների ուժին, այս առաջնությունը վարկանիշով ամենաբարձրը չէր պատմության մեջ, բայց որակով բավականին ուժեղ էր, մրցակցություն կար: Պետք է նշել, որ երիտասարդ շախմատիստները շատ լավ խաղացին եւ ապացուցեցին, որ հենց այնպես չեն դուրս եկել Առաջին խմբից: Բոլոր պարտիաներն էին դժվար, բայց երբ մեկնարկում հաղթում ես ֆավորիտներից մեկին, արդեն բավականին մեծ քայլ է չեմպիոնական հայտ տալու համար: Դրանից հետո կարողացա պահել առաջատարի դիրքը:
Կրկին հավաքականում եմ: Ինձ համար միշտ մեծ պատիվ է հավաքականում խաղալ: Փոքր տարիքից պայքարել եմ հավաքական ընդգրկվելու և խաղալու համար: Շատ ուրախ էի, երբ առաջին անգամ 2011 թվականին կարողացա ընդգրկվել հավաքական: Դրանից հետո ամեն տարի փորձում եմ անել հնարավորը, որ անցնեմ հավաքական եւ փորձեմ ամենաբարձր արդյունքը ցույց տալ այնտեղ»,- ասաց Ռոբերտ Հովհաննիսյանը:
Երկրորդ տարին անընդմեջ տղամարդկանց Հայաստանի չեմպիոն դարձավ Ռոբերտ Հովհաննիսյանը, որը վաստակել է 6,5 միավոր: Նա համալրեց ազգային հավաքականը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա