Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում մեծ առաջընթաց չենք տեսնում, դրա մեղքը մերը չէ. Ռուբինյան
«Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը փակուղու մեջ չէ, բայց փաստ է, որ մեծ առաջընթաց չենք տեսնում, դրա մեղքը մերը չէ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։
Նա նշեց, որ Հայաստանն իր կողմից ամեն ինչ արել է, որպեսզի կարգավորումը տեղի ունենա, Հայաստանը պատրաստ է հենց վաղն ունենալ բաց սահմաններ Թուրքիայի հետ, հենց վաղը դիվանագիտական հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ և Հայաստանը որևէ նախապայման դրա համար չունի։
«Եթե Թուրքիան ունենա քաղաքական կամք, դա տեղի կունենա»,- ընդգծեց Ռուբինյանը։
Նա կրկնեց, որ հայկական կողմից որևէ խոչընդոտ չկա. «Չեմ կարծում, որ Թուրքիայի կողմից կա պատճառ ոչ միայն Մարգարայի կամուրջը մեր պայմանավորվածության շրջանակում չբացելու, այլ ընդհանրապես սահմանը չբացելու։ Մենք կարծում ենք, եթե Թուրքիան քաղաքական կամք ցուցաբերի, Հայաստան-Թուրքիա հարաբերությունները շատ արագ կկարգավորվեն»։
Հարակից հրապարակումներ`
- Կարծում եմ Հայաստանն այդ ռիսկին պետք է գնա. Դարոն Աճեմօղլուն՝ հայ-թուրքական սահմանի բացման մասին
- Սաֆրաստյան. Այս հանդիպումը լուրջ առաջընթաց չի ապահովի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում
- Հայ-թուրքական հարաբերություններում հարցի վերջնական լուծում չի լինի. Ռուբեն Սաֆրաստյան
- Հայ-թուրքական կարգավորման հարցով բանագնացների նոր հանդիպում դեռ նախատեսված չէ. ԱԳՆ
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա