Ինքը մտել է մեր գրպանը, բայց մեր գրպանն արդեն ծակ է, ու մտցրած ձեռքը էթում է եսիմ որտեղ...ՓՄՁ ներկայացուցիչ
«ՀԴՄ մի միացրեք, բոյկոտեք, վերջ»,- կառավարության շենքի դիմաց հայտարարեց բողոքի մասնակից ՓՄՁ ներկայացնող կինը։
Ակցիայի մասնակիցների խոսքով՝ կառավարությունում պետք է խնդիրներն իմանային, նոր օրենք ընդունեին հարկերի բարձրացման վերաբերյալ։
«Խի դու խոշորների տեղը չգիտես, որ վերևից աջակցությամբ հումք են բերում, որպեսի իրենցից վերցնես հարկը... Օրվա հացի համար աշխատողից եք հարկերը հավաքում»,-ասաց մյուս ցուցարարը։
Մեկ այլ ՓՄՁ ներկայացուցիչն էլ հավելեց. «Էլ ինչ տուգանեն, մենք բոլորս տուգանված ենք, պարտավոր ենք մեր երկրի, պետության ահմար տուրք մուծենք,մեր սահմանը պահենք։ Մենք բոլորս պարտավոր ենք պետության համար իսկ պետությունն ի՞նչ է պարտավոր ժողովրդի համար։
Մենք եվրոպա չենք, ասիա էլ չենք՝ ջունգլի ենք, մենք պայքարում ենք մի կտոր հացի համար»,- ասաց անհատ ձեռներեցը և, տարակուսելով, որ 1 ք/մ տարածքի համար իրենից պահանջում են ՀԴՄ դնել, երբ նույնիսկ Եվրոպայում նման բան չկա, հավելեց. «Ինքը մտել է մեր գրպանը, բայց մեր գրպանն արդեն ծակ է, ու մտցրած ձեռքը էթում է եսիմ որտեղ... Ինչ գրպան, գրպան չկա էլ։ Մեղք ենք, էլի, թողեք ապրենք... Թուրքն այնտեղից է մեզ ուտում, սրանք էլ ներսից են ուտում»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա