
«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը շարունակում է քայքայել ազգայինի հիմքերը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շարունակում է քայքայել ազգայինի հիմքերը Հայաստանի Հանրապետության ներսում: Երեկ խորհրդարանական մեծամասնությունը ՔՊ 65 պատգամավորներով ընդունեց օրենք, համաձայն որի՝ Հայաստանի մշակութային ազգային կառույցները պետք է լինեն պետական։ Այսինքն՝ իշխանությունը ևս մեկ անգամ ապացուցեց սեփական ապազգայնությունը։ Միայն ընդդիմության՝ ներկա 31 պատգամավորները Հայաստանի Օպերայի և բալետի թատրոնի, Պատկերասրահի, Գրադարանի և այլ մշակութային կառույցների անվանումներից «ազգային» բառի հանման օրենքին դեմ քվեարկեցին: Եթե «Արցախ» բառը, ըստ Ալեն Սիմոնյանի, պատերազմի վտանգ կարող է դառնալ, ապա այդպես էլ հոդաբաշխ չբացատրվեց, թե ազգային օպերան, ազգային թատրոնները կամ առհասարակ «ազգային» բառը ինչ սպառնալիք է իշխանության համար։
Ըստ նախագծի` հայրենական մշակույթի զարգացման գործում մեծ ավանդ ունեցած կառույցների անվանումներում այսուհետև կլինի «պետական» բառը։
Հունվարի 20-ին կայացած ԱԺ նիստի ժամանակ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Դանիել Դանիելյանը վստահեցրել էր, որ մշակութային բոլոր կառույցները պահպանելու են իրենց ազգային կարգավիճակը։ Այսինքն՝ մշակութային կառույցի կարգավիճակը կլինի ազգային, իսկ անվանումը՝ պետական»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։