
Թրամփը հրաման է ստորագրել Քենեդու սպանության վերաբերյալ փաստաթղթերի գաղտնազերծման մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրաման, որով հանձնարարվում է հրապարակել ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդու, նախկին գլխավոր դատախազ Ռոբերտ Քենեդու և Մարտին Լյութեր Քինգ կրտսերի սպանություններին առնչվող դաշնային կառավարության փաստաթղթերը։ Այս մասին գրում The Hill պարբերականը։
Հրամանով ազգային հետախուզության տնօրենին և գլխավոր դատախազին հանձնարարվում է 15 օրվա ընթացքում ներկայացնել նախագահ Ջոն Քենեդիի սպանության հետ կապված գրառումների հրապարակման ծրագիրը։
Նրա խոսքով, Ջոն Քենեդու սպանությանը վերաբերող տեղեկատվության շարունակական խմբագրումը և հասարակությունից թաքցնելը չի համապատասխանում հանրային շահին։
«Այդ փաստաթղթերի հրապարակումը վաղուց ուշացած է»,,-նշել է Թրամփը։