Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, հետո նոր ազդանշաններ են գալու․ Ղազարյան
Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, որովհետև Սուրեն Անտոնյանից հետո ՄԻԵԴ դատավորների կողմից ներկայացված բոլոր դիմումներին ՄԻԵԴ-ն «աչքերը փակ» առաջնահերթություն է տալիս։ Այսինքն՝ ՄԻԵԴ-ը տեսել է կրկնվող գործերի շարան և հասկանում է, որ այստեղ պետք է վերացնել այդ խախտումների օջախը։ Սա առաջին ազդանշանն է, հետո նոր ազդանշաններ են գալու, արդեն՝ առավել այլ հիմքերով, լայն շրջանակներով։
Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ, փորձագետ Արա Ղազարյանը՝ անդրադառնալով Վճռաբեկ դատարանի՝ լիազորությունները դադարեցված դատավոր Սուրեն Անտոնյանն ընդդեմ ՀՀ-ի գործով ՄԻԵԴ վճռին։
«Դատական ակտն, ըստ էության, չի վերաբերում վեճի բովանդակությանը, այլ՝ դատավարության ընթացքին։ Եթե վերաբերեր վեճի բովանդակությանը, ապա մեծ հաշվով կրկին նույն գործընթացը պետք է լիներ, պետք է կրկին քննեին գործը, այսինքն՝ կասկածի տակ կլիներ ընդհանրապես նախարարի միջնորդության հիմքերը։ Այս դեպքում, կարելի է ասել, ՄԻԵԴ որոշումը մի փոքր եզրային էր, բայց վստահ եմ՝ հայցվորը դրանից էլ է գոհ, քանի որ պետք է վերաբացվի գործը և նոր դատավարություն իրականացվի։ Այսինքն՝ այստեղ կողմը պետք է դիմի ԲԴԽ-ին, ԲԴԽ-ն՝ սեփական որոշումը վերացնի»,- նշել է Արա Ղազարյանը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻԵԴ որոշման հիմքում դրվել է այն հիմնավորումը, որը բազմիցս բարձրաձայնվել է Դատավորների միության կողմից
- Դատավոր Սուրեն Անտոնյանի կարգապահական պատասխանատվության վերաբերյալ գործը կվերաբացվի․ՄԻԵԴ-ը վճիռ է հրապարակել
- Կարեն Անդրեասյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու բավարար հիմքերն արդեն իսկ առկա են. Փաստաբան