The Beatles-ը 1977 թվականից ի վեր առաջին անգամ առաջադրվել է BRIT Awards մրցանակաբաշխությանը
The Beatles լեգենդար ռոք խումբը կրկին առաջադրվել է BRIT Awards մրցանակաբաշխությանը։ Դա տեղի է ունեցել 1977 թվականից ի վեր առաջին անգամ։
kulturomania.ru-ն գրում է, որ խումբը ներկայացված է «Տարվա երգ» անվանակարգում՝ Now and then երգով։ Ստեղծագործությունը, որի վրա աշխատանքը տևել է 45 տարի, թողարկվել է 2023 թվականի նոյեմբերին և անմիջապես դարձել բրիտանական չարթերի առաջատարը։
Ջոն Լենոնը 1978 թվականին ձայնագրել է Now and then-ի դեմո տարբերակը։ Երաժշտի մահից հետո նրա այրին՝ Յոկո Օնոն, այն տվել է Փոլ Մաքքարթնիին, սակայն երգն այդպես էլ չի թողարկվել վատ որակի պատճառով։ Միայն 2022 թվականին է հնարավոր եղել երգը վերականգնել՝ օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաները, և ձայնագրությունից հեռացվել են ավելորդ ձայներն ու թերությունները։ Երգի մեջ ավելացվել է Ջորջ Հարիսոնի կիթառի ռիթմային հատվածը, որը ձայնագրվել է 1995 թվականին, որը Մաքքարթնին հետագայում զարգացրել էր թմբկահար Ռինգո Սթարի հետ։