ԱՄՆ նորանշանակ պետքարտուղարն ու Թուրքիայի ԱԳ նախարարը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Թեմմի Բրյուսը հայտնել է, որ ԱՄՆ նորանշանակ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ:
ԱՄՆ պետքարտուղարության կայքից տեղեկանում ենք, որ ի թիվս այլ հարցերի, նրանք քննարկել են նաև «Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության կարևորությունը»:
«Պետքարտուղար Մարկո Ռուբիոն զրուցել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ՝ վերահաստատելու ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների կարևորությունը, Թուրքիայի դերը՝ որպես ՆԱՏՕ-ի առանցքային դաշնակից, և մեր ընդհանուր շահերը տարածաշրջանում»,- հայտնել է Թեմմի Բրյուսը։