ԵՄ-ին ՀՀ անդամակցելու վերաբերյալ քաղաքացիական նախաձեռնությունը համահունչ է Հայաստանի քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Պարույր Հովհաննիսյան
ԵՄ-ին ՀՀ անդամակցելու վերաբերյալ գործընթացի մեկնարկի քաղաքացիական նախաձեռնությունը համահունչ է վերջին տարիներին Հայաստանի ու Եվրոպական Միության, ԵՄ անդամ երկրների հետ փոխգործակցության խորացման դինամիկային, ինչպես նաև Հայաստանի քաղաքացիների եվրոպական ձգտումներին։ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ ընթացող արտահերթ նիստում այդ մասին հայտարարեց ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։
Նա ասաց, որ ԵՄ-ին առավել մերձենալու քաղաքական կամքն արտահայտվել է ՀՀ վարչապետի կողմից Եվրոպական խորհրդարանում հնչեցրած հայտնի ելությի շրջանակներում, ինչը համապատասխանում է Հայաստանի կառավարության 2021-26 ծրագրում ամրագրված ԵՄ և ԵՄ անդամ երկրների հետ հարաբերությունների զարգացման հանձնառությանը։
«ԵՄ-ն իր հերթին արտահայտել է իր քաղաքական աջակցությունը Հայաստանի կառավարությանը»,-նշեց նա՝ ավելացնելով, որ ՀՀ-ԵՄ մերձեցման շրջանակում քայլեր են ձեռնարկվել ոլորտային համագործակցության խորացման ու ընդլայնման հնարավորություններն իրացնելու ուղղությամբ, նշանակալիորեն ակտիվացել է քաղաքական երկխոսությունը, ներկայում բանակցվումէ ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգ։
Մանրամասները՝ տեսանյութում։