Ռազմաքաղաքական իրադրությունը շարունակում է էական սպառնալիքներ և խորացող անորոշություններ պարունակել. Աբրահամյան
«Թեև Արտաքին հետախուզական ծառայությունն իր զեկույցում Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողության հավանականությունը բարձր չի համարում, սակայն վերլուծությունում որպես սպառնալիք ներկայացված գործոնները հակառակի մասին են խոսում»,- նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Սկսած զեկույցում մատնանշվող բանակցությունների ձգձգումից, որը ձևակերպված է որպես անորոշությունների խորացում մինչև ՀՀ-ի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և անկախության դեմ ձևավորված խոսույթի` «Զանգեզուրի միջանցք», «արևմտյան Ադրբեջան», «Հայաստանի ռազմականացում», «ռևանշիզմ»:
Ճիշտ է` զեկույցում նշվում է, որ ծառայությունը դեռ ուսումնասիրում է, թե արդյո՞ք այդ խոսույթը որպես պատերազմի վերսկսման «լեգիտիմության» հիմք է օգտագործվում, թե՞ ոչ, սակայն պարզ է, որ այս դեպքում սպառնալիքն արձանագրված է, ուղղակի փորձ է արված իրավիճակն առավել վռանգավոր չներկայացնել:
Ի դեպ, զուգահեռ, ի տարբերություն իշխանական վերնախավի մեծ թվով դեմքերի, ովքեր առհասարակ բացառում կամ քիչ հավանական են համարում պատերազմի վերսկսումը, իրադրային սպառնալիքներից նաև Անվտանգության խորհրդի քարտուղարն էր խոսել` մատնանշելով Ադրբեջանից հնչող հռետորաբանությունը, նոր և մեծաքանակ սպառազինության գնումներն ու ակտիվ զորավարժությունները:
ԱԽ քարտուղարի խոսքից և Արտաքին հետախուզական ծառայության զեկույցից կարելի է տպավորություն ստանալ, որ թեև ՀՀ իշխանությունը հետևողականորեն իրացնում է Ադրբեջանի իջեցրած օրակարգը, սակայն ռազմաքաղաքական իրադրությունը շարունակում է էական սպառնալիքներ և խորացող անորոշություններ պարունակել»,- գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Արտաքին հետախուզական ծառայության զեկույցի ամբողջ լեյտմոտիվը Փաշինյանի իշխանության վերարտադրման համար նպաստավոր միջավայրի ստեղծումն է. Աշոտյան
- Մենք տեսնում ենք ինտենսիվ թռիչքներ այլ երկրներից Բաքու, ամենայն հավանականությամբ՝ ռազմական տեխնիկայով. Արմեն Գրիգորյան
- 2025-ին ՌԴ-ում տնտեսական աճի դանդաղումը հավելյալ ռիսկեր կստեղծի նաև ՀՀ տնտեսության համար. ԱՀԾ զեկույց
- Քիչ հավանական է, որ 2025-ին Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության սառեցման հիմքերը կվերանան. ԱՀԾ զեկույց
- Այս պահի դրությամբ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ լայնամասշտաբ hարձակման հավանականությունը բարձր չենք գնահատում. ՀՀ արտաքին հետախուզության ծառայություն