ԱՊՀ գլխավոր քարտուղարը համեմատել է համագործակցության երկրներում և Արևմուտքում անցկացվող ընտրությունները
ԱՊՀ երկրներում ընտրություններն ավելի մաքուր, ավելի ժողովրդավարական և քաղաքակիրթ են, քան Արևմուտքում։ Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
«Տեսնում ենք, թե ինչպես են անցկացվում նրանց ընտրությունները։ Վերջին օրինակը ԱՄՆ-ի ընտրություններն են, երբ երկու թեկնածուներն էլ «սփնում էին» միմյանց վրա, վիրավորական գնահատականներ են փոխանակել։ ԱՊՀ երկրներում նախընտրական քարոզարշավները նրանց համեմատությամբ ինչքան մաքուր են։ Ընտրովի պաշտոնների բոլոր թեկնածուներն առաջին հերթին նպատակ ունեն ներկայացնել իրենց ծրագիրը, իրենց դիրքորոշումները, այլ ոչ թե նսեմացնել իրենց հակառակորդին»,-ասել է գլխավոր քարտուղարը։
Նա ընդգծել է, որ արևմտյան նախընտրական քարոզարշավների համեմատ ԱՊՀ երկրներում ընտրությունները տարբերվում են լավ իմաստով։
«Մեր ընտրությունները, ոչ միայն Բելառուսում, այլ նաև ԱՊՀ այլ երկրներում, ավելի մաքուր են, ավելի ժողովրդավարական, ավելի պարկեշտ ու քաղաքակիրթ տեսք ունեն, քան այն, ինչ մենք տեսնում ենք Արևմուտքում»,- ընդգծել է Լեբեդևը։
Հարակից հրապարակումներ`
- Ալիևը չի մասնակցի ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովին
- Քովիդի պատճառով Փաշինյանն այսօր չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին