ԵՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ գործընթացի մեկնարկի վերաբերյալ նախագիծն արժանացավ դրական եզրակացության
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի վերաբերյալ նախագիծ քննարկումն ավարտվեց երեք քվեարկությամբ։
Առաջին քվեարկությունը վերաբերում է նախագծում քննարկման ընթացքում հնչած փոփոխություններ կատարելուն, երկրորդը՝ նախագծին դրական եզրակացության տալու կամ չտալու, երրորդը՝ ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկելու կամ չընդգրկելու վերաբերյալ։
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Էլինար Վարդանյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը չի մասնակցի այս քվեարկություններին։
Քվեարկության արդյունքում նախագծին տրվեց դրական եզրակացություն։ Կողմ քվեարկեցին նաև հարցին, որով նախատեսվում է ԱԺ խորհրդին առաջարկել նախագիծը ներառել փետրվարի 11-ից սկսվող քառոօրյա նիստերի օրակարգում։
Հարակից հրապարակումներ`
- Իմ կարծիքով, շատ տգեղ բան եք անում. Եղոյանը՝ Լուսինե Հակոբյանին
- ԵՄ-ին ՀՀ անդամակցելու վերաբերյալ քաղաքացիական նախաձեռնությունը համահունչ է Հայաստանի քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Պարույր Հովհաննիսյան
- Վարչապետը զանգահարեց ԵՄ ղեկավարին, ասեց՝ էս ինչ լավ բան է ԵՄ, հետո՞. Էլինար Վարդանյան
- Եղոյանը ստիպված էր Զեյնալյանին բացատրել, որ ԱԺ փորձագիտական եզրակացությունը պատգամավորները չեն պատրաստել