Իմ կարծիքով, շատ տգեղ բան եք անում. Եղոյանը՝ Լուսինե Հակոբյանին
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ ընթացող արտահերթ նիստում, որտեղ քննարկվում է ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի վերաբերյալ նախագիծը, վեճ առաջացավ նիստը վարող ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանի ու «Իրավունքի Եվրոպա» միության հիմնադիր Լուսինե Հակոբյանի միջև։
«Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանն առաջարկեց նիստն ընդմիջել։ ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանն ասաց՝ շտապում է, կարճ ելույթի իրավունք խնդրեց։
Մինչ նիստը վարող ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը փորձեց բավարարել Գ. Աբրահամյանի խնդրանքը, Լուսինե Հակոբյանին ակնհայտ դա դուր չեկավ։
Աբրահամյանի խոսքից հետո նա հայտարարեց՝ այստեղ եկել, նստել են մարդիկ, որոնք կապ չունեն իրենց նախաձեռնության հետ, մինչդեռ իրենց ներկայացրած ցուցակում ընդգրկվածներից շատերին հնարավորություն չեն տվել ԱԺ մուտք գործել ու նիստին մասնակցել։
«Դուք հիմա բողոքո՞ւմ եք, որ այստեղ եկել եք 20 հոգով։ Տիկին Հակոբյան, կներեք, սա անթույլատրելի է, եթե դուք տիկին Աբրահամյանի հետ անձնական խնդիր ունեք, խնդրում եմ, իմ միջոցով այդ խնդիրը չլուծեք։ Ինձ ուղարկել եք 40 հոգանոց ցուցակ, Ձեր ասածն ի՞նչ է, 40 հոգանոց ցուցակը պետք է հաստատեի։ Տիկին Հակոբյան, խնդրում եմ... Իմ կարծիքով, շատ տգեղ բան եք անում, ձեր հարցերը ձեր մեջ պարզեք»,-ասաց Եղոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ-ին ՀՀ անդամակցելու վերաբերյալ քաղաքացիական նախաձեռնությունը համահունչ է Հայաստանի քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Պարույր Հովհաննիսյան
- Վարչապետը զանգահարեց ԵՄ ղեկավարին, ասեց՝ էս ինչ լավ բան է ԵՄ, հետո՞. Էլինար Վարդանյան
- Եղոյանը ստիպված էր Զեյնալյանին բացատրել, որ ԱԺ փորձագիտական եզրակացությունը պատգամավորները չեն պատրաստել