Վարչապետը զանգահարեց ԵՄ ղեկավարին, ասեց՝ էս ինչ լավ բան է ԵՄ, հետո՞. Էլինար Վարդանյան
«Այ օրինակ, ո՞նց ենք որոշելու, որ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկը տրված է»,-ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ ընթացող արտահերթ նիստում «Հանրապետություն» կուսակցության անդամ, զեկուցող Արտակ Զեյնալյանին հարցրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Էլինար Վարդանյանը։
«Վաղը վարչապետը զանգահարում է ԵՄ ղեկավարին, միասին զրուցում են, ասում է՝ էս ինչ լավ բան է Եվրոպական Միությունը, ինչքան լավ կլիներ՝ Հայաստանը լիներ ԵՄ անդամ։ Դա որպես մեկնարկ կարո՞ղ ենք դիտարկել, թե՞ ոչ»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Զեյնալյանն արձագանքեց՝ դա էլ մեկնարկի էլեմենտ է։
«Հաջորդ հարցս, վարչապետը զանգահարեց ԵՄ ղեկավարին, ասեց՝ էս ինչ լավ բան է Եվրոպական Միությունը, և վերջ։ Ի՞նչ հետևանքներ են լինելու։ Օրենքն ասում է՝ անդամակցության մեկնարկ ու որևէ այլ գործնական քայլեր չեն արվում»,-ասաց Վարդանյանը։
Նիստը վարող ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը միջամտեց. «Տիկին Վարդանյան, հումորներ էլի անենք, բայց ոչ էս լուրջ հարցի վերաբերյալ էլի»։
Ամփոփելով միտքը՝ Վարդանյանն ասաց, սա հայտարարություն է, ոչ թե օրենքի նախագիծ, որը լրջագույն խնդիրներ կարող է առաջացնել և իրավական որոշակիության, և հետևանքների մասով։
«Հետևաբար այս տեսքով նախագիծ Ազգային Ժողովը քննարկել չի կարող»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում։