Թբիլիսիում տրանսպորտում հաքերային հարձակման հետևանքով ուղևորների վճարման համակարգը անջատվել է. «Տրանսպորտը կսպասարկի անվճար»
Վրաստանում հավանական կիբերհարձակման պատճառով հասարակական տրանսպորտի ուղևորավարձի համակարգը ժամանակավորապես անջատվել է։ 1tv.ge—ի հաղորդմամբ, այս մասին Թբիլիսիի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել։
Քաղաքապետարանից նշել են, որ սարքերը կմիացվեն մոտ ապագայում՝ անսարքությունը վերացնելուց հետո։
«Հասարակական տրանսպորտում տեղադրված սարքերի վրա, որոնց տեխնիկական աջակցությունն ապահովում են «Վրաստանի Բանկի» կապալառու ընկերությունները՝ «MS+» ՍՊԸ-ն և «Ազրի» ՍՊԸ-ն, հայտնաբերվում է անսարքություն և ձայնագրությունը միացված է։
Համապատասխան ընկերությունների ներկայացուցիչները օպերատիվ կերպով սկսեցին աշխատել խնդիրը վերացնելու ուղղությամբ։ Սարքերը կմիացվեն մոտ ապագայում՝ անսարքությունը վերացնելուց հետո։
Այդ ընթացքում տրանսպորտը կսպասարկի ուղևորներին անվճար»,- ասված է Թբիլիսիի քաղաքապետարանի հաղորդագրությունում։
Ավելի ուշ Թբիլիսիի քաղաքապետարանից հայտնել են, որ հասարակական տրանսպորտում վերականգնվել է ուղևորների վճարման համակարգը։