Ժաննա Անդրեասյան. «Ազգային»-ը կա և լինելու է
««Ազգայինը» կա և լինելու է։ Հուսով եմ՝ սա անհեթեթ խոսակցությունների վերջակետը կդնի, և մենք կզբաղվենք իրական գործերով, ոչ թե տարբեր տեսակի անհասկանալի տեղեկատվություն մեկնաբանելով»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ցույց տալով Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հուշամեդալը, որի տուփի վրա գրված է «Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոն»։
Այսպես նա արձագանքեց հարցին, ըստ որի ԱԺ կողմից ընդունված «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրինագծով մշակութային օջախների անվան «ազգային» բառը փոխարինվում է «համապետական»-ով։
Նա ընդգծեց, որ այդ օրենքը բազմաթիվ ու շատ կարևոր փոփոխությունների մասին է։
«Ցավում եմ, որ Մշակութային օրենսդրության հիմունքների մասին օրենքի կարևորագույն փոփոխությունները, որոնք ուղղված են կարգավորել ինքնազբաղ արվեստագետների դաշտը, հնարավորություն ընձեռել երաշխիքների նաև այս մարդկանց, նրանց կարգավիճակի ու նրանց գործունեության զարգացման համար։ Օրենքում տրվում են բազմաթիվ հասկացություններ ստեղծարար արդյունաբերության, մշակույթի, ժամանակակից արվեստի զարգացման նոր հնարավորությունների ու ձևերի մասին։
Այս փոփոխությամբ մշակույթի զարգաման նոր էջ կարող է բացվել»,- ասաց Ժ.Անդրեասյանը։
Հարակից հրապարակումներ`
- Կոլաբորացիոնիստ լինելը ձեր ընտրությունն է. Լիլիթ Գալստյան
- Օպերային թատրոնի, պատկերասրահի անվանումներից ազգային բառը հեռացնելով՝ չեք հաջողելու բովանդակային ոչինչ փոխել. Պապյան
- Սա դիտավորյա՞լ մոլորեցում է. Ընդդիմադիր պատգամավորը՝ ԿԳՄՍ փոխնախարարին
- Ներկա իշխանությունն «ազգային» բառից խորշում է այնքան, ինչքան թnւրքը խnզի մսից. Կրթության փորձագետ