ՏԱՍՍ-ի աղբյուր. ՀԱՊԿ-ը շարունակում է համարել Հայաստանին դաշնակից
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), չնայած Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության հայտարարությանը, այնուամենայնիվ Հայաստանը համարում է իր դաշնակիցը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է կազմակերպության աղբյուրը։
«Այո, Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության այս հայտարարության մասին տեղյակ է կազմակերպության քարտուղարությանը։ Սակայն մենք շարունակում ենք համարել Հայաստանը դաշնակից և շարունակում ենք աշխատել Երևանի հետ աշխատանքային ռեժիմով»,- նշել է գործակալության զրուցակիցը։
Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունն իր զեկույցում քիչ հավանական է գնահատում, որ 2025 թվականին Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության սառեցման հիմքերը կվերանան։
Հարակից հրապարակումներ`
- Պեսկով. Հայաստանը դեռ չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու իր մտադրության մասին
- Քիչ հավանական է, որ 2025-ին Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության սառեցման հիմքերը կվերանան. ԱՀԾ զեկույց