«Հրապարակ». Սյունիքի տարբեր հատվածներում արդեն մի քանի օր է՝ անդադար կրակահերթերով փորձում են հոգեբանական ճնշում գործադրել սյունեցիների վրա
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանի իշխանությունում աջ ձեռքը չգիտի, թե ձախն ինչ է անում։ Մինչ Արտաքին հետախուզության ծառայությունը բարձր չի գնահատում Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական հարձակման հավանականությունը, նույն օրը ԱԽՔ-ն մտահոգիչ է համարում Ադրբեջանից հնչող ռազմատենչ հայտարարությունները և այն, որ Բաքուն ինտենսիվ զորավարժություններ է անցկացնում, ու հավանական է՝ ռազմական տեխնիկա է գնում։
Սյունիքից տեղեկացանք, որ ադրբեջանական զինուժը զորավարժություններն իրականացնում է իրենց փափագած, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին» հարակից սահմանային հատվածում, և արդեն մի քանի օր է՝ անդադար կրակահերթերով և զինուժի գործադրմամբ փորձում են հոգեբանական ճնշում գործադրել սյունեցիների վրա»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա