Ղազախստանը կործանված AZAL-ի ինքնաթիռի սև արկղի վերծանված տվյալները փոխանցել է Ռուսաստանին և Ադրբեջանին
Աստանան Մոսկվային և Բաքվին է փոխանցել AZAL ինքնաթիռի սև արկղերի վերծանված տվյալները։ Այդ մասին հայտարարել է Ղազախստանի փոխվարչապետ և ավիավթարի հետաքննության հանձնաժողովի ղեկավար Կանատ Բոզումբաևը, որի նրա խոսքերը մեջբերել է Kazinform գործակալությունը։
«Դրանք վերծանվել են (սև արկղերի տվյալները), վերադարձվել են Ղազախստան և գտնվում են Գլխավոր դատախազության ենթակայության քննչական խմբում, բոլոր փորձագետներն աշխատում են դրանց վրա։ Այժմ և՛ ադրբեջանական, և՛ ռուսական կողմը ունեն այդ արկղերի պատճենները, մենք «որևէ բան» թաքցնելու պատճառ չունենք»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է նա:
Փոխվարչապետը պարզաբանել է, որ համացանցում հրապարակված սև արկղերի սղագրությունը տարբերվում է բնօրինակից։
Ավիավթարի մասին նախնական զեկույցը կարող է հրապարակվել հաջորդ շաբաթ, հավելել է Բոզումբաևը։
Բաքվից Գրոզնի թռչող ադրբեջանական Embraer 190 ինքնաթիռը վթարի է ենթարկվել դեկտեմբերի 25-ի առավոտյան Ղազախստանի արևմտյան Ակտաու քաղաքի մոտ։ Ինքնաթիռում եղել է անձնակազմի հինգ անդամ և 62 ուղևոր, այդ թվում՝ 16 ռուս, որոնց թվում՝ 11-ամյա աղջիկ, 37 Ադրբեջանի, 6-ը՝ Ղազախստանից և երեքը՝ Ղրղզստանից։
Ղազախստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ ողջ է մնացել 29 մարդ։ Տուժած ինը ռուսաստանցի Արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ չվերթով տեղափոխվել են Մոսկվայի հիվանդանոցներ բուժման նպատակով։
Հարակից հրապարակումներ`
- Ալիևը հայտարարել է, թե պահանջել է, որ Ռուսաստանը ընդունի մեղքը և ներողություն խնդրի
- Ադրբեջանցի պատգամավորը Ռուսաստանից պահանջել է ներողություն խնդրել ինքնաթիռը խոցելու համար
- Կործանվել է Բաքու-Գրոզնի չվերթի օդանավը. Ի՞նչ է հայտնի այս պահին