Բոլորով, որ Փաշինյանի հայտարարագիրը լրացրեցին, վերջը ստուգեցի՞ն՝ այնտեղ կոռուպցիա կա՞ր, թե՞ չկար. Մեսրոպ Առաքելյան
Նիկոլ Փաշինյանն և իր տնտեսական թիմը հայտարարում են, թե եկամտի համընդհանուր հայտարարագրումը ստվերի կրճատման և սոցիալական թիրախային քաղաքականություն վարելու նպատակ է հետապնդում, իսկ օրենքի դեմ հանդես եկող տնտեսագետները փաստում են, որ հայտարարագրումը ոչ մի նման խնդիր չի լուծում, այլ հակառակը կմեծացնի ստվերը, նաև սովորական քաղաքացիների համար բազմաթիվ հիմնահարցեր կստեղծի։
Օրենքի կիրառման անթուլատրելիության մասին իր կարծիքը «Panorama-հարցազրույցների» տաղավարում հիմնավորեց, տնտեսագետ, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
Հարցազրույցում հնչեցված հիմնական թեզերի առաջին մասը՝ ստորև։
▪Նիկոլ Փաշինյանի մոտ արդեն մոլուցք է՝ ցանկացած փոփոխություն, գործընթաց իր համար կոռուպցիայի, ստվերի դեմ պայքար է։ Այն դարձել է մի թեզ, որով փորձում է ժողովրդին մոլորության մատնել։
▪Կոռումպացվածներին էլ, թալանչիներին էլ Նիկոլ Փաշինյանն ու իր կողքինները շատ լավ գիտեն, էդ մարդիկ շարունակում են իրենց բիզնեսներն անել, ոչ մեկի մասով նորմալ դատավճիռ էլ չկա։ Հետևաբար՝ հերիք է ընկնեն ժողվորդի ջանին, ասեն՝ եկեք կոռուպցիայի դեմ պայքարենք։ Գնացեք ինքներդ պայքարեք այդ թալանչիների դեմ, որոնց մի մասն էլ կառավարության մեջ է շարունակում իր գործունեությունը, լավ էլ կապված են։ Հետևաբար՝ այս կուտը ժողավուրդը չի ուտելու, թե իբր այն կոռուպցիայի դեմ պայքար է։
▪Ինչ է նշանակում կոռուպցիայի դեմ պայքար։ 2 մլն-ից ավել մարդ պետք է հայտարարագիր լրացնի, որ ինչ անեն՝ քուջուջ անեն այդ հայտարարագրերի մեջ, որ տեսնեն, թե ով է կոռումպացված։ Թե այնքան միամիտ են, որ կարծում են, թե կոռումպացված պաշտոնյաներն կամ իրենց բարեկամները նստելու են գրեն իրենց թալանած գումարները։ Այդ ամենը չի երևում, հայտարարագրում էլ չի երևալու։
▪Խնդիրը նաև աղքատության մակարդակն է։ Մեր երկրում բնակչության զգալի մասը ստանում է նվազագույն սպառողական զամբյուղից ցածր եկամուտ, հետևաբար այդ մարդկանց եկամուտների հայտարարագրումը և ինչ-որ գործընթացի մեջ մտցնելն անտարամաբանական է դառնում։
▪Ինչ որ մի խանութում 74 հազար դրամ ստացող հավաքարարի հայտարարագիրը վերցնում եք, որ ի՞նչ անեք։
▪Երբ հասարակության դժգոհությունները եղան, միանգամից փորձեցին հերթական փնթի մի կարգավորումը տան, որ մինչև 300 հազար ՀՀ դրամ գործարքները պետք չէ հայտարարագրել։
▪Պայմանական՝ Նիկոլ Փաշինյանի ասած պաշտոնյայի բաջանաղի զոքանչը սկսում է 100, 200 հազար դրամով կաշառքներ վերցնել, որովհետև պաշտոնյայի համար են հավաքում և այն չեն հայտարարագրում։ Այսինքը՝ 100, 200 հազար այդպես տարեկան 100 մլն է ստացվում, այդպես փող ստանաս քո հաշվին, եթե 300 հազարից քիչ է, ապա այս կարգավորումով չեն հայտարարագրվում, բայց ենթադրենք՝ դուք ձեր ընկերոջը փոխանցում եք 400 հազար դրամ և ձեր հայտարարագրում երևում է։
▪ՊԵԿ նախագահն ասում է՝ ժողվորդի 70 %-ի գործարքները 300 հազար դրամից քիչ է։ Դուս է գալիս, որ մինչև 300 հազր չհայտարարգրման դեպքում մենք ունենում են 70 % մարդկանց կողմից ներկայացված թերի հայտարարգիր։ Բա էլ ինչի՞ համար է այս հայտարարգրումը։ Ասում են, թե եկամտրի հայտարարգրման համակարգը ներդնում են, որ մարդկանց մասին տեղեկատվություն ստանան և հիմա ստացվում է, որ 70 %-ի դեպքում այդ տեղեկատվությունը թերի է լինելու։
▪ Դիվանագիտական, անվտանգային թիմը տեսանք, թե ինչպես է երկիրը տանում կործանման։ Երկու բլոկը կործանել են, անցել են հաջորդ ամենակարևոր բլոկին։ Տնտեսությունից չհասկացող մարդկանց է Փաշինյանը հավաքել իր շուրջը։ Էն օրն էլ հավաքվել էին մի սեղանի շուրջ, ինչքան տեղ կար զբաղված էր և երկու օր Փաշինյանի հայտարարագիրն էին լրացնում։ Ամոթ է, ձեռառնոցի չէ՞։ Ու ի՞նչ եղավ, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարագիրը լրացրեցին,վերջը ստուգեցի՞ն կոռուպցիա կա՞ր, թե՞ չկար։ Բա թող հրապարակի հայտարարգիրը, եթե խոսում եք թափանցիակությունից՝ թող հրապարակի, ինչու է ուղարկել ՊԵԿ, ինքն իրեն հայտարարագիր է՞ ուղարկել։ Թող մի հատ հրապարակի, բոլորս տեսնենք իր, ընտանիքի հաշիվների շարժը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կից տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». 25 անձ տուգանվել է 200 հազար դրամ հայտարարագիրը չներկայացնելու առնչությամբ
- Մեսրոպ Առաքելյան. Սա արդեն ազգային անվտանգության հարց է
- Եկամտի հայտարարագրումը դառնալու է անիմաստ պարտավորության և տուգանքի հիմք. Թադևոս Ավետիսյան
- Հայտարարագրման համակարգը պետք է չեղարկվի. Մեսրոպ Առաքելյան
- ՀՀ շարքային քաղաքացին կտուգանվի 20-300 հազար դրամ իր հայտարարգիրը չհաստատելու դեպքում