Australian Open. Ջոկովիչը հրաժարվել է կիսաեզրափակչում շարունակել Զվերևի հետ հանդիպումը
Մելբուռնում տեղի են ունենում Ավստրալիայի բաց առաջնության 2025 թվականի տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչները։ Դրանցից առաջինում սերբ Նովակ Ջոկովիչը (աշխարհի 7-րդ համար) հանդիպել է գերմանացի Ալեքսանդր Զվերևին (ATP-ի վարկանիշային աղյուսակի երկրորդ համարը):
sport.ru-ն գրում է, որ առաջին սեթն ավարտվել է Զվերևի հաղթանակով: Դրանից հետո Ջոկովիչն առողջական խնդիրների պատճառով չի կարողացել շարունակել հանդիպումը և հրաժարվել է պայքարից։
Արդյունքում Ալեքսանդր Զվերևն իր կարիերայում առաջին անգամ դուրս է եկել Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ։
Նովակ Ջոկովիչը «Մեծ սաղավարտի» 24-ակի հաղթող է։ Նա 10 անգամ հաջողություն է տոնել Australian Open-ում, իսկ վերջին անգամ եղել է 2023 թվականին։
Թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունը մեկնարկել է հունվարի 12-ին, կշարունակվի մինչև հունվարի 26-ը։ Սա մրցաշրջանի «Մեծ սաղավարտի» չորս մրցաշարերից առաջինն է, որն ավանդաբար անցկացվում է Մելբուրնում։ Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 59,7 մլն դոլար։
Հարակից հրապարակումներ`
- Australian Open. Խաչանովը պարտվել է երրորդ շրջանում
- Australian Open. Խաչանովը հաղթել է Դիալոյին և դուրս եկել երրորդ շրջան
- Australian Open. Էլինա Ավանեսյանն առաջին շրջանում պարտվել է
- Australian Open․ Խաչանովը հաղթել է առաջին խաղում
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա